Սեփական դիմանկարը տեսնելով՝ Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց
Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը, որի հեղինակը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն է:
«Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս Պապի աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին:
Կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին ներկայացրեց ինձ և միկրոքանդակագործության արվեստը: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ, Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց և շնորհակալություն հայտնեց:
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին արդեն հասցրել է պատմել այս նվերի մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:
Նշենք, որ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը մանրադիտակային քանդակների (Միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռն է:
Լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Ղազարյան ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը
- Պապին խոշորացույց է պետք ՝ Կաթողիկոսի նվերը տեսնելու համար
- Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն. Պատրաստ եղեք անակնկալների
- Հռոմի Պապ. Աստված օրհնի և պահպանի Հայաստանը
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան