Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել
Մեծ Բրիտանիայի խորհդարանի կայքէջում ստորագրահավաք է կազմակերպվել, որով առաջարկվում է վերանայել երկրում օրեր առաջ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: РИА Новости –ն տեղեկացնում է, որ ստորագրահավաքին այս պահի դրությամբ մասնակցել է 825 հազար մարդ:
Ստորագրահավաքը խորհրդարանում քննարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրա համար հավաքվի 100 հազար ստորագրություն:
«Մենք կոչ ենք անում կառավարությանը կարգ սահմանել, որի համաձայն, եթե ստորագրածների ԵՄ-ից դուրս գալուն կողմ կամ դեմ քվեարկածների քանակը կազմի 60 տոկոսից պակաս 75 տոկոսի մասնակցության դեպքում, ապա պետք է անցկացվի նոր հանրաքվե», -ասված է ստորագրահավաքի տեքստում:
Ավելի վաղ Brexit-ի հակառակորդները change.org կայքում խնդրագիր են տեղադրել` առաջարկելով Լոնդոնը ճանաչել անկախ Մեծ Բրիտանիայից՝ հետո ԵՄ-ին միանալու համար: Ստորագրել էր 108 հազար մարդ:
Պաշտոնական տվյալների համաձայն, ԵՄ-ից դուրս գալուն՝ Brexit-ին կողմ քվեարկել էր 51.9 տոկոսը, իսկ քվեարկության մասնակցությունը կազմել է 72.2 տոկոս:
Վարչապետ Դեվիդ Քեմերոնը, որը կոչ էր արել պահպանել անդամակցությունը ԵՄ-ին, հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո, հայտարարեց, որ հոկտեմբերին հրաժարական կտա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին