Մերկելը և Օբաման քննարկել են բրիտանացիների հանրաքվեի արդյունքները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները,-գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Այսօր ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ՝ բրիտանացիների՝ Եվրամիությունը լքելու որոշման մասին: Երկուսն էլ հայտարարել են, որ ցավում են որոշման համար, բայց հարգում են Մեծ Բրիտանիայի ժողովրդի կամքը»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են, որ Մեծ յոթնյակի տնտեսական և ֆինանասական խմբերը սերտորեն կաշխատեն, որպեսզի կենտրոնանան ֆինանսական կայունության և տնտեսական աճի վրա:
Աղբյուրը գրում է, որ Օբաման և Մերկելն անհամբեր սպասում են հուլիսի 8-9-ը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որտեղ կընդգծեն տրանսատլանտյան հարաբերությունների ուժն ու անընդհատությունը:
Հիշեցնենք, որ հանրաքվեի մասնակիցների 51.9 տոկոսը կողմ է արտահատվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, 41.8 տոկոսն էլ դեմ է արահայտվել:
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավը կեղտոտ էր. Լրագրողը՝ բրիտանական հանրաքվեի մասին
- Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
- Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից
- Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ-ից դուրս քալու հանրաքվեն