Պանամայում գրիպից զոհերի թիվը հասել է 31-ի
Պանամայում գրիպի համաճարակը ներկա պահին 31 մարդու կյանք է խլել: «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ այս մասին հայտնել են երկրի առողջապահութնա նախարարության ներկայացուցիչները:
Ըստ տվյալների՝ հոսպիտալացվել էր ավելի քան 1,54 հիվանդ, որից 388-ը մինչ հիմա շարունակում են մնալ հիվանդանոցներում: Հունիսի սկզբից չորս միլիոն բնակչություն ունեցող երկրում համաճարակային տագնապ է հայտարարվել:
«Առողջապահության նախարարությունը և սոցիալական ապահովագրության կազմակերպությունը շարունակում են ամեն օր՝ երկուշաբթիից ուրբաթ, պատվաստումներ կատարել, որի առաջնահերթությունը տրվում է ավելի խոցելի խմբերին»,- La Prensa թերթը մեջբերել է Ուիլիամ Գորգազի անվան բժշկական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Նեստոր Սոսուի խոսքերը: Նրա խոսքով՝ արդեն ձեռք է բերվել պատվաստանյութերի մեկ մլն լարցուցիչ դեղաչափ:
Ապրիլի 22-ից հունիսի 24-ը երկրում պատվաստվել է 1,37 մլն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում