Պոլ Ստրոնսկի. ՌԴ-ն վտանգ է ՆԱՏՕ-ի համար
Առկա իրավիճակում հյուսիսատլանտյան դաշինքի համար գլխավոր վտանգը գալիս է արևելքից`հանձինս Ռուսաստանի, և հարավից` հանձինս Մերձավոր արևելյան տարածաշրջանում ընթացող գործընթացների: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Կարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:
«ՆԱՏՕ-ն ուշադիր հետևելու է այս երկու ուղղություններով ընթացող զարգացումներին և բարձրացնելու է իր պատրաստականությունն ու ամրությունը ` այս վտանգներից յուրաքանչուրին դիմակայելու համար»,- ասել է Պոլ Ստրոնսկին:
Փորձագետի համոզմամբ`«Ռուսաստանի մոտ առաջանում է դաշինքի վճռականությունը փորձարկելու ցանկություն», սակայն դաշինքը բավական ամրակուռ և մասնական է` առկա մատրահրավերներին պատասխանելու համար:
«Պարզվեց , որ Ռուսաստանը բավական անկանատեսելի ակտոր է և շատ հաճախ իրականացնում է իր իսկ ռազմավարական շահերին հակասող քայլեր: Օրինակ`Ուկրաինայում Ռուաստանի գործությունները զայրացրին ողջ ուրաինացի ազգին և հեռացրին բնակչությանը Ռուսաստանից` դեպի արևմուտք: Անհանգստության առիթ է հանդիսանում նաև այն, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի սահմանների երկայնքում իրականացնում է սադրիչ գործություններ»,- ասել է Պոլ Ստրոնսկին:
Դրա հետ մեկտեղ, փորձագետը չի համատում, որ կողմերը եբրևիցե կգնան ուղղակի ռազմական բախման:
Մոսկվայի ցանկացած սադրանք, ըստ Պոլ Ստրոնսկու, կհանգեցնի դաշինքի պատասխան գործողության, իսկ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը նկատելիորեն գերազանցում է ՌԴ հնարավորություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան