Պոլ Ստրոնսկի. Ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ միջազգային կազմակերպություններից որևէ մեկը չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը
Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը չի վտանգում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգությունը: Անդրադառնալով ՀՀ-ի և ՌԴ-ի ՀՕՊ միավորված համակարգի հնարավոր ստեղծմանը`«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ այս մասին նշել է Կարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:
«ՆԱՏՕ-ի չի դիտարկում Հայաստանին որպես վտանգ, այնպես որ ես չեմ դիտարկում Միասնական ՀՕՊ համակարգը, որպես ՆԱՏՕ-ի անվտանգության հարցերի խորացում»,- նշել է Պոլ Ստրոնսկին:
Փորձագետի կարծիքով` դրա հետ մեկեղ ներկայումս Հայաստանում առկա է ՌԴ-ի կողմից որդեգրած քաղաքական գծի նկատմամբ խոր հիասթափություն, ինչի հիմնականում պայմանավորված է Մոսկվայի`ԼՂ հակամարտության մեջ «երկու կողմերից խաղով»:
Պոլ Ստրոնսկին համազմունք է հայտնել, որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունից տուժել է նաև ԼՂ հակամարտություն կարգավորման գործընթացում իրանց արդյունավետ համագործակցության հեռանկարը:
Փորձագետը, սակայն, վստահ է, որ ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ միջազգային կազմակերպություններից որևէ մեկը չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը`«եթե ներգրավված կողմերը չեն ցանկանում այդ լուծումը»:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսատլանտյան դաշինքը չի ձգտում կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում
- Պոլ Ստրոնսկի. ՌԴ-ն վտանգ է ՆԱՏՕ-ի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան