Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում ճառ չարտասանեց, քանի որ ավելի շատ խորհելու, աղոթելու պահեր էին. Ֆեդերիկո Լոմբարդի
«Հայաստանում Հռոմի պապի այցի երկրորդ օրը սկսվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ, շատ զգացական պահ էր»,- Գյումրիի մամուլի կենտրոնում հայաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
«Հռոմի պապն այնտեղ ճառ չարտասանեց, քանի որ ավելի շատ խորհելու, մտորելու, աղոթելու պահեր էին: Ընդհանրապես, Հռոմի պապի ոճին ավելի շատ հարիր է լռությունն ու աղոթքը»,- նշեց նա:
Հռոմի պապի խոսնակի խոսքով, Հայոց ցեղասպանության ինտիտուտ-թանգարանի պատվո այցելուների գրքում Սրբազան Քահանայապետը գրել է ոչ միայն նախապես պատրաստված խոսքեր, այլև ավելացրել է մի քանի խոսք, որոնք բխում են այս օրերի իր փորձառությունից:
Ըստ նրա, Հռոմի պապը ժամանակ չունեցավ այցելելու թանգարան, բայց թանգարանում պահվում է մի կարևոր փաստաթուղթ՝ Բենեդիկտոս 15-րդի նամակն Օսմանյան սուլթանին, որով նա ուզում էր միջամտել հայերի ցեղասպանությանը. «Կարևոր պատմական փաստաթուղթ է: Հայերը շնորհակալ են նրան այդ միջամտության համար հանուն իրենց փրկության»:
«Այս առավոտ ցնծությամբ տեսանք նաև սքանչելի լուսապայծառ Արարատ լեռը»,- ասաց նա:
Խոսելով Գյումրիի Վարդանանց հրապարակում Ֆրանցիսկոս պապի կողմից լատինական ծեսով մատուցված պատարագի մասին, Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ Գյումրիի համար պատմական օր էր:
Հարակից հրապարակումներ`
- Անցյալի ողբերգություններին հղումներ են արվում բացառապես միայն օգնելու հիմքեր գցելու համար. Հռոմի Պապի խոսնակ
- Թուրքական մամուլի անդրադարձը Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին
- Հռոմի Պապ. Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը հետագայում կանխելու է նման ոճիրները
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Ֆեդերիկո Լոմբարդի. Վատիկանի արխիվներն հիմա էլ բաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան