Հայտնաբերել են Ողջի գետն ընկած երեխայի դին
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ երկար որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր առավոտյան հայտնաբերվել է Քաջարանում Ողջի գետն ընկած երեխայի դին: Ըստ աղբյուրի, երեխային գտել են Կապան-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին հարակից հոսող Ողջի գետում:
Փրկարար ծառայությունը դեռ երեկ տեղեկություն էր ստացել այն մասին, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում 8-ամյա երեխան ընկել է գետը և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 8-ամյա Մ. Ա.-ն:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից և 50 քաղաքացի:
Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհին հարակից 16-րդ կմ-ից մինչև 17-րդ կմ-ը Ողջի գետի երկանքով սահմանել էին հերթապահություն: Սակայն երեկվա որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել և դրանք շարունակվել էին այսօր առավոտ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան