YouTube-ը և Facebook-ը ավտոմատ ջնջելու են ծայրահեղականություն քարոզող տեսանյութերը
YouTube խոշորագույն տեսահոսթինգը և Facebook սոցիալական ցանցը սկսել են ավտոմատ կերպով արգելափակել ծայրահեղական բնույթ ունեցող տեսանյութերը: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին:
Ինչպես նշում է գործակալությունը, ավտոմատ համակարգը թույլ է տալիս արգելափակել քարոզչական տեսանյութերը, որոնք ներբեռնվում են «Իսլամական պետություն» զինված խմբավորման կողմից:
Այդ տեխնոլոգիան ի սկզբանե պատրաստված է եղել օգտատիրոջը փնտրելու և նրա գրառումը, որը հեղինակային իրավունքի օբյեկտ է, ջնջելու համար:
Համակարգը թվայնացված է և հնարավորություն ունի անմիջապես հասկանալ ու ջնջել արգելված տեղեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան