Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում
«Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում»,-հորդորում և տեղեկացնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Կենտրոնի կանխատեսումների համաձայն, հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ:
«Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Սուրենյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարկուտի ու հորդառատ անձրևների հետևանքով Լոռիում 414 հա ցանքատարածություն է վնասվել
- Կարճաղբյուրում ջրհեղեղից լուրջ վնասվել են բազմաթիվ տնտեսություններ ու ենթակառուցվածքներ
- Կարճաղբյուր գյուղում 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է
- Սուրենյան. Հունիսի 27-ին կգրանցվի +37 աստիճան