The Guardian: Թուրքիան Ցեղասպանության մասին Պապի հայտարարությունը «խաչակրաց մտածելակերպ» է որակում
Հռոմի պապը Հայաստան կատարած եռօրյա ուղևորության առաջին օրն իսկ իր ելույթում արտասանեց «Ցեղասպանություն» բառը: Նա հայտարարեց, որ պետք է «հիշել ու չնսեմացնել» այս իրադարձությունը: Թուրքիայի արձագանքն այս ելույթին երկար սպասել չտվեց: The Guardian պարբերականն անդրադարձել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլինի մեկնաբանությանը:
Ջանիքլին Պապի հայտարարությունն անվանել է «անհաջողություն» և «խաչակրաց մտածելակերպի» հետևանք: Թուրքիայի փոխվարչապետը նաև ասել է, իբր Ֆրանցիսկոս պապի «հայտարարությունն իրականության հետ ոչ մի կապ չունի, և դա բոլորը, ինչպես նաև հայերը գիտեն»:
«Թուրքիան ժխտում է ցեղասպանությունը՝ ասելով, որ 1.5 միլիոն մահերը գրանցվել են երկու կողմերից, երբ Օսմանյան կայսրությունը կործանվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Երբ նախորդ տարի Հռոմի պապն առաջին անգամ արտասանեց այդ բառը, Թուրքիան ետ կանչեց Վատիկանից իր դեսպանին 10 ամսով և Պապին մեղադրեց ստեր տարածելու մեջ»,- գրում է պարբերականը:
Պարբերականը նաև նշում է, որ Հանրապետության հրապարակում Ֆրանցիսկոս պապը կարևորել է հիշողության գործոնը և շեշտել, որ նույնիսկ ամենախորը ցավը կարող է դառնալ «խաղաղության սերմը ապագայի համար»:
«Նա նաև կոչ է արել Հայաստանին և Թուրքիային համերաշխության եզրեր գտնել, ինչպես նաև խաղաղություն է մաղթել Լեռնային Ղարաբաղին»,- գրում է պարբերականը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի փոխվարչապետ. Հռոմի Պապի հայտարարությունը ամբողջովին քաղաքական բնույթ ունի
- Ինչպես էր Հռոմի պապը փորձում կանխել Հայոց ցեղասպանությունը
- Հռոմի պապ. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է»
- Իսրայել Չարնի. Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից բարոյական ազդակ է ԱՄՆ-ին և Իսրայելին
- Ինչո՞ւ և ինչպե՞ս իրականացվեց Հայոց ցեղասպանությունը
- Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան