Հռոմի պապի իրական մտադրությունն է ժողովուրդների միջև խաղաղության հիմքեր գցելը. Լոմբարդին՝ թուրքական արձագանքի մասին
«Եթե ինչ-որ մեկն ուշադիր լսում է Հռոմի պապի ասածը, կամ կարդում է գրածը՝ այնտեղ ոչ մի բան չկա, որը կարող է մեկնաբանվել որպես «խաչակրաց արշավանքների ոգի»: Սա երկխոսության, խաղաղություն կառուցելու, կամուրջների գցելու ոգի է, այլ ոչ թե՝ մարտնչելու, պատերազմելու: Այս իմաստով ես կարող եմ ընդամենը հորդորել ճիշտ կարդալ, ընկալել Հռոմի պապի ասածն ու գրածը,- Էջմիածնի մամուլի կենտրոնում հայաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլիի հայտարարությունը Հայաստանում Հռոմի պապի ունեցած ելույթի վերաբերյալ:
«Ես հասկանում եմ, որ այլ տեսանկյուններ էլ կան աշխարհում տիրող պրոբլեմների, լարվածության վերաբերյալ, բայց Հռոմի պապի իրական մտադրությունը միշտ եղել է և մնում է ժողովուրդների միջև խաղաղության, երկխոսության հիմքեր գցել: Նա նաև աղոթել է հանուն դրա, ցանկություն հայտնել, որ հաշտություն տեղի ունենա բոլորի միջև: Նա որևէ խոսք չի արտասանել թուրք ժողովրդի դեմ, նա խոսել է հաշտեցման ցանկության մասին՝ նաև թուրքերի ու հայ ժողովրդի միջև: Այս իմաստով որևէ խաչակրաց պահ չեմ տեսնում»,- ասաց Ֆ. Լոմբարդին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետը մասնավորապես ասել էր. «Պապի նման հայտարարությունը ևս մեկ անհաջողություն է, և նրա գործունեության մեջ էլ երևում են խաչակրաց հոգեբանության հետքերը: Նրա հայտարարությունը ոչ օբյեկտիվ, իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է, և դա բոլորը, ողջ աշխարհը գիտի: Հայերն էլ գիտեն»:
Հունիսի 24-ին նախագահական նստավայրում ունեցած ելույթում Հռոմի պապն ասել էր. «Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի փոխվարչապետ. Հռոմի Պապի հայտարարությունը ամբողջովին քաղաքական բնույթ ունի
- Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում ճառ չարտասանեց, քանի որ ավելի շատ խորհելու, աղոթելու պահեր էին. Ֆեդերիկո Լոմբարդի
- Անցյալի ողբերգություններին հղումներ են արվում բացառապես միայն օգնելու հիմքեր գցելու համար. Հռոմի Պապի խոսնակ
- Թուրքական մամուլի անդրադարձը Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին
- Հռոմի Պապ. Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը հետագայում կանխելու է նման ոճիրները
- Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն. Պատրաստ եղեք անակնկալների
- Ֆեդերիկո Լոմբարդի. Վատիկանի արխիվներն հիմա էլ բաց են
- Հռոմի Պապը հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին
- Հռոմի պապ. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է»
- Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
- «Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին