Արևմտյան և Արևելյան Հայաստանների ավելի քան 100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվելու են Մարտունիում
Հայաստանի ազգային պատկերասրահի «Մարտունու պատկերասրահ» մասնաճյուղում հունիսի 28-ին տեղի կունենա «100 դուռ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Ազգային պատկերասրահից:
Ցուցահանդեսում ներկայացվելու են Արևմտյան և Արևելյան Հայաստանների ավելի քան 100 եկեղեցիների դռների լուսանկարներ, որոնք կատարվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Հայաստանում, Արցախում, Ջավախքում և Արևմտյան Հայաստանում: Լուսանկարներում ներկայացված են արդեն ոչնչացման եզրին գտնվող եկեղեցիների դռներ, նաև այնպիսիք, որոնք առ այսօր հանրությանը գրեթե անհայտ են:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:
Նշենք, որ «100 դուռ» լուսանկարչական նախագծի հեղինակն է ռեժիսոր Խաչիկ Եղոյանը:
Հարակից հրապարակումներ`
- 100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվել են Գավառ քաղաքում
- Նկարիչերի միությունում բացվել է «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը
- «100 դուռ». Յուրօրինակ ուխտագնացություն՝ դեպի հայկական եկեղեցիներ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում