Ջորջ Սորոսը կոչ է անում ամեն ինչ անել ԵՄ-ն փրկելու համար
Միլիարդատեր, խոշոր ներդրող Ջորձ Սորոսը կոչ է արել ամեն ինչ անել Եվրամիության վերակառուցման ու այդ դաշինքը փրկելու նպատակով, եթե նույնիսկ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ որոշումը կարող է հանգեցնել միության անկմանը:
«Ռոյթերզ» գործակալությունը հիշեցնում է, որ մինչ հանրաքվեի անցկացումը Սորոսը զգուշացրել էր, եթե հանրաքվեի մասնակիցների մեծ մասը կողմ արտահայտվեն միությունից դուրս գալուն, ապա ֆինանսական մեծ ճգնաժամ է սկսելու, և այն, նախ և առաջ, ավելի շատ վնասելու է հենց Մեծ Բրիտանիային: Նրա կանխատեսմամբ՝ նման որոշման հետևանքով բրիտանական փողը՝ ֆունտ ստեռլինքը արժեզրկվելու է 15-20 տոկոսով:
«Վերջ ի վերջո, Բրիտանիան ԵՄ կազմում մնալով, կարող է մյուս անդամ երկրների համամետ ավելի լավ կամ ավելի վատ վիճակում լինել, իսկ ԵՄ կազմից դուրս գալու հետևանքով այդ երկրի բնակչությունն ու տնտեսությունը մեծապես տուժելու են երկրաժամկետ ու միջնաժամկետ առումներով»,-ասել է նա:
Սորոսը նշել է, որ ԵՄ-Մեծ Բրիտանիա քաղաքական ու տնտեսական ոլորտներում ամուսնալուծության հետևանքով միջազգային շուկաներում իրարանցումը դեռ երկար կտևի: Հետևանքները կլինեն այնպիսին, ինչպիսին ունեցավ 2007-2008 թվականների տնտեսական ճգնաժամը:
Սորոսի խոսնակը հրաժարվել է պատասխանել հարցերին, արդյո՞ք միլիարդատերը խաղադրույքներ կատարել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքների համար: Նա հսկայական շահույթներ էր ստացել 1992-ին, երբ ֆունտ ստեռլինգի սպեկուլյացիայի միջոցով, օգնել էր կաթվածահար անել բրիտանական ֆինանսական համակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել
- Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
- «Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար
- ԵՄ-ն կպահպանի ամբողջականությունը առանց Մեծ Բրիտանիայի. Դոնալդ Տուսկ
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
- Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից