Հայաստանում Հռոմի պապն իրեն զգում է ինչպես սեփական տանը. Ֆեդերիկո Լոմբարդի
Հռոմի պապը Հայաստանում ամեն տեղ ընդունվում է գրկաբաց հայ ժողովրդի, Առաքելական եկեղեցու կողմից: Տպավորիչ է: Նա այստեղ հյուր է, միշտ գտնվում է Կաթողիկոսի տանը և իրեն զգում է ինչպես սեփական տանը: Սա սքանչելի է: Չեմ կարծում, թե առհասարակ խնդիրներ են եղել,- Էջմիածնի մամուլի կենտրոնում հայաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
Նա առանձնացրեց Սրբազան Քահանայապետի՝ Հայաստան այցի երեք կարևոր ասպեկտ՝ էկումենիզմի դրսևորում, հայ ժողովրդի հետ շփումները, Հայաստանի կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ:
«Այս այցի ընթացքում մենք մի քանի խիստ կարևոր էկումենիզմի պահեր վերապրեցինք Էջմիածնի Մայր տաճարից սկսած մինչև այս առավոտ կրոնական արարողությունը, որն իրականացվեց որպես հոգևոր ընծաների փոխանակում: Մենք այսօր ապրեցինք հայ ժամերգության ավանդույթների հարստությունը, խիստ տպավորիչ էր: Մեզ համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես հայկական ժամերգության և պատարագի երկար պատմության ընթացքում որոշ տարրեր համադրվել են, քանի որ ամենասկզբում աղոթքն ու վերջում Ավետարանի ընթերցումը տարրեր են, որոնք փոխառնված են հենց կաթոլիկ ավանդույթից մի քանի դար առաջ: Այս իմաստով մենք այս ժամերգության մեջ արդեն տեսնում ենք փոխանակման դրսևորումներ»,-ասաց նա:
Խոսելով Հռոմի պապի ելույթերի մասին՝ նշեց, որ բնութագրական էր այն, թե ինչպես է տեսնում դեպի միություն տանող ճանապարհը. «Միությունը, ինչպես ասաց Հռոմի պապը, չպետք է լինի մեկը մյուսին ենթարկելու միջոցով, այլ պարզապես ընդունելով բոլոր շնորհները, որ Աստված ընծայել է յուրաքանչյուրին»:
Որպես բնութագրական պահ Հռոմի պապի խոսնակն առանձնացրեց նաև այն, որ Պապն իր խոսքի ավարտին խնդրեց օրհնել իրեն ու կաթողիկ եկեղեցին. «Սա շատ մեծ միասնության ուղերձ է հղում»:
Ֆեդերիկո Լոմբարդին նաև ասաց, որ երեկ երեկոյան ձևակերպվել է համատեղ հայտարարությունը, որը ստորագրվելու է այսօր: Նրա գնահատմամբ՝ կարևոր փաստաթուղթ է, Հայ Առաքելական և Կաթողիկե եկեղեցիների միջև էկումենիկ դիրքորոշման ու հարաբերությունների համապարփակ սինթեզ է:
Հարակից հրապարակումներ`
- Տեր Վահրամ. Ժամեր անց հովվապետերը համատեղ հայտարարությամբ հանդես կգան
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երրորդ
- Ֆեդերիկո Լոմբարդի. Հռոմի պապի համար հայ ժողովուրդը, հայոց պատմությունը նորություն չեն
- Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում ճառ չարտասանեց, քանի որ ավելի շատ խորհելու, աղոթելու պահեր էին. Ֆեդերիկո Լոմբարդի
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Ֆեդերիկո Լոմբարդի. Վատիկանի արխիվներն հիմա էլ բաց են
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
- Հռոմի պապի այցը Հայաստան ընդգծում է համայն հայության հետ իր մտերմությունը. Ֆեդերիկո Լոմբարդի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան