Վրացի նախարար. Լարիի արժեզրկման պատճառը Brexit-ն է
Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիաշվիլին ազգային արժույթի՝ լարիի արժեզրկումը պայմանավորել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով անցկացրած հանրաքվեի արդյունքներով:
Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները:
Նրա խոսքով, լարին այսպիսով ընդգրկվել է այն արժույթների ցանկում, որոնց վրա Brexit-ն ազդեցություն է ունեցել: Երեկվա տվյալներով, Վրաստանում դոլարն արժևորվել է, եվրոն՝ հակառակը:
«Սա մեկանգամյա ազդեցություն է, որը տեղի ունեցավ Brexit-ով պայմանավորված: Այն հանգեցրեց եվրոյի թուլացմանը, դոլարի փոխարժեքի մեծացմանը, ինչն իր ազդեցություն է ունեցել նաև վրացական լարիի վրա»,-նշել է նախարարը:
Էկոնոմիկայի նախարարը բնակչությանը կոչ է արել նվազեցնել ակտիվությունը, և արտարժույթը գնել կամ վաճառել դրա իրական անհրաժեշտության պարագայում:
Նշենք, որ Հայաստանում դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել՝ թե ինչպես է անդրադարձել կամ կանդրադառնա Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն հայկական դրամի ու հայաստանյան տնտեսության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Սորոսը կոչ է անում ամեն ինչ անել ԵՄ-ն փրկելու համար
- Brexit-ը աշխարհին մտածելու տեղիք է տվել. Ֆրանսիայի նախագահ
- Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել
- Վլադիմիր Պուտին. Brexit-ն անխուսափելի հետևանքներ կունենա Եվրոպայի և Ռուսաստանի վրա
- Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
- «Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար
- ԵՄ-ն կպահպանի ամբողջականությունը առանց Մեծ Բրիտանիայի. Դոնալդ Տուսկ
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
- Դոնալդ Տուսկ. Brexit-ը կարող է կործանել Արևմուտքի քաղաքակրթական համակարգը