Հանրապետության Հրապարակից «Շտապօգնությանն» ուղղված կանչ չի եղել
Հանրապետության Հրապարակում երեկ հնչած միասնական աղոթքին ներկա բազմահազար քաղաքացիներից որևէ մեկը շտապ բուժօգնության կարիք չի ունեցել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյան:
«Կարող եմ ասել, որ Երևանի տարածքում միասնական աղոթքի ընթացքում որևէ դեպք չի եղել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևանի կենտրոնում Հռոմի Սրբազան քահանայապետն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը միասնական աղոթք հնչեցրեցին, ինչին նախորդեց ու հաջորդեց համերգ: Աղոթքը լսելու էին եկել հայաստանցիներ, օտարերկրացիներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում