Բրիջիթ Բրինքը՝ Aysor.am-ին. Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը խանգարում է Հայաստանին
«Հայաստանը տարածաշրջանում կարևոր դիրք ունի, այն խաչմերուկ է արևելքի և արևմուտքի համար, ուստի Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առևտրի, մարդկանց, ծառայությունների համար, ինչը շատ կարևոր է», - ասել է Aysor.am-ին և «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
Նա իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությանը, նշելով, որ այն խանգարում է Հայաստանին օգտվել իր աշխարհագրական կարևոր դիրքից։ Բրիջիթ Բրինքը նաև համոզվածություն է հայտնել, որ խնդրի լուծումը մեծ ներուժ կարող է պարունակել Հայաստանի տնտեսության աճի համար և հավատացրել է, թե «ԱՄՆ-ն իր հերթին անում է այն ամենը, ինչ կարողանում է՝ ԼՂ հարցի լուծման համար»:
Ամբողջական հարցազրույցը անգլերենով՝ Aysor.am-ով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի