Ալիևը բլեֆ է անում. Շարմազանով
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ, բացահայտ հետքայլ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ պայմանավորվածություններից։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր կողմերը՝ թե ռուսական, թե հայկական, թե մյուս համանախագահները նշեցին, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը Վիեննայի շարունակությունն է, ապա հիշեցնում եմ հատկապես ադրբեջանական կողմին՝ Վիեննայի փաստաթղթում հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների անհրաժեշտության մասին», -հայտարարեց ԱԺ փոխնախագահը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իրենք դեմ են վստահության մեխանիզմների ներդրմանը։
Այս պարագայում, ըստ Շարմազանովի, ՄԽ համանախագահ երկրները պետք է հստակ դիրորոշում հայտնեն Ալիևի արած հայտարարությունների առնչությամբ։
Ինչ վերաբերում է հիմնախնդրի լուծման փուլային տարբերակին, որի անհրաժեշտության մասին խոսել էր հենց Ադրբեջանի նախագահը, Շարմազանովը պնդեց. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի ձևով և ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում։ Նախ առաջինը՝ ԼՂ ժողովուդը և ԼՂ ինքնավար մարզը եբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Դա բլեֆ է, որը անում է Ալիևը։ Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և ԼՂ ժողովուրդը 88 թվականն սկսել է իր պայքարը անկախության համար ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ինքնորոշման պայքարը ավարտվի հաղթանակով, իսկ հաղթանակը ԼՂ ժողովրդի պարտադիր կամարտահայտության իրականացումն է, որի արդյունքում ԼՂ ժողովուրդը ինքը կորոշի իր ճակատագիրը։ Արցախից էն կողմ գտնվող նավթադոլարներով հարուստ երկրում թող մոռանան Արցախի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ կոշտ արձագանքից հետո Ադրբեջանում ոչ ոք չի կրկնում Մամեդովի ասածը. «Առավոտ»
- Մամեդովի հայտարարությունը սեփական մկանները ցույց տալու միջոց էր. Արտակ Դավթյան
- Զախարովան «անբարեխիղճ» է որակել Մամեդովի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին