Ռուստամյանը Ալիևի համար ոչ ձեռնտու է գնահատում բանակցությունների ընթացքը
Իլհամ Ալիևը նորից չի հասկացել, որ քանի դեռ Ղարաբաղի անկախության կարգավիճակը չի լուծվում, անիմաստ է խոսել որևէ զիջման մասին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։
«Ղարաբաղյան հիմնախնդրի փուլային լուծման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ընդամենը իր ցանկությունն է: Եթե խոսվեր դա, այլ ոչ թե այն, ինչ խոսվել է բանակցությունների ժամանակ՝ կհրապարակվեր: Սրանից արդեն բխում է, որ պարոն Ալիևի համար երևի ոչ ձեռնտու ընթացք է ստացել բանակցությունը, սա երևում է իր մի քանի արտահայտությունից – հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ Ալիևին ձեռնտու չէ շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմներ ամրագրվեն, քանի որ Ալիևը պատրաստվում է նորից խախտել հետագայում հրադադարը և իր համար ցանկալի չէ, որ դա արձանագրվի միջազգային կառույցերի կողմից:
Առաջին անգամ չէ, որ ըստ պատգամավորի, բանակցությունների սեղանի շուրջ Ալիևը այլ կեցվածք է դրսևորում, Բաքու վերադառնալով՝ այլ։ Այդ ամենը, Ռուստամյանի խոսքով, Ադրբեջանի նախագահն անում է իր ներքին սպառման համար։
«Ադրբեջանը երկակի խաղ է խաղում, մի կողմից իբրև ցանկանումէ խաղաղ կարգավորում, բանակցում է, մյուս կողմից պատերազմի է պատրաստվում, զինավարժություններ են անցկացնում իբրև թե ուսումնական», -նկատեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին