«Հոբելյանական նոտաներ» ֆիլմը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ողջ պատմության և բարձր արվեստի մասին
Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման օրից ի վեր գրեթե բոլոր հիշարժան համերգների ու իրադարձությունների, ակնառու հյուրերի ու դիրիժորների մասին պատմող «Հոբելյանական նոտաներ» ֆիլմի պրեմիերան: Վավերագրական ժանրի ֆիլմը պատրաստվել է «Շարմ» հոլդինգի և Հանրային հեռուստաընկերության պատվերով, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ համատեղ գործակցության արդյունքում: Բեմադրող ռեժիսորն է Ավագ Ավագյան, սցենարի հեղինակը Սոնա Ալեքսանյանը:
Նախքան ֆիլմի պրեմիերան լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Շարմ հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ մեծ պատասխանատվությամբ են անդրադարձել այս աշխատանքին:
«Այս ֆիլմը ոչ միայն ֆիլհարմոնիկի մասին է, ներկայացնում է նվագախմբի նվաճումները երաժշտության բնագավառում, այլ նաև մեր ազգի հաղթանակներին է նվիրված, քանի որ եթե չկարողանանք ազգովի դիմադրենք դժվարություններին, ազգովի չունենանք հաղթանակներ, չենք ունենա նաև մշակույթ, և հակառակը՝ եթե չլինի բարձր մշակույթ, բարձր արվեստ, մենք ճենք կարող գոյատևել»,- նշեց նա:
Ըստ Կ. Ղազարյանի, կարևոր է ֆիլմը նաև այն առումով, որ դաստիարակչական նշանակություն կունենա եկող սերուդների համար:
«Այսօր, ցավոք սրտի, մեր շուրջ նկատվում է անգրագիտություն, ոչ ճաշակով երաժշտություն, արվեստ: Ցույց տալով մեր ֆիլհարմանիկի անցած ուղին, արվեստը, հնարավոր է եկող սերունդներին ճիշտ ուղու վրա դնել»,- ասաց նա:
Այսօր Մաշտոցի 43 հասցեում (Խամաճիկների թատրոնի հարևանությամբ) տեղի ունեցավ նաև 1924-1926թթ. նվագախումբը ղեկավարած Դիրիժոր, կոմպոզիտոր, գեղագետ, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործի Արշակ Ադամյանի հուշաքարի հանդիսավոր բացման արարողությունը: : Հուշաքարի հեղինակն է Լևոն Վարդանյանը:
Նշենք, որ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումներն սկսվել են 2016-ի մարտի 4-ին նվիրված մեծն Ալեքսանդր Թամանյանի հիշատակին նվիրված համերգով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան