Աղետի հետևանքով ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնելու համար Արթիկի քաղաքապետարանը զորակցության կոչ է անում
Արթիկում օրերս հեղեղի հետևանքով մարդկանց պատճառված զգալի վնասի հետևանքները վերացնելու համար Արթիկի քաղաքապետարանը զորակցության կոչով է հանդես եկել:
«Մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը, վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները: Այժմ յուրաքանչյո´ւրս կարող է օգտակար լինել՝ կատարելով դրամական աջակցություն կամ մասնակցելով վերականգնման աշխատանքներին:
Կատարե´ք դրամական աջակցություն «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվերամարներին`
220353350089000 AMD,
220353350014001 USD,
220353350014958 RUR, կամ առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.amկայքում: Դուք կարող եք նաև դրամական աջակցությունը բերել Արթիկի քաղաքապետարան, և մենք կկատարենք փոխանցումը Ձեր անունից», -նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ հունիսի 24-ին Արթիկում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները: Դեպքի վայր էին մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հինգ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Ղարիբջանյան փողոցում վնասվել էր կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ: Մարդկանց ունեցվածքը՝ գույքը, ոսկեղեն, անասուններ, մնացել են ջրի տակ, պատվել ցեխով:
Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը այցելել էր աղետի վայր և խոստացել, որ կառավարությունը կաջակցի աղետի հետևանքով վնասներ կրած մարդկանց:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում
- Վարչապետ. Արթիկի վնասներ կրած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի
- Արթիկում այս պահին ընթանում են սելավատարերի հունը կարգավորելու աշխատանքներ
- Կարճաղբյուրում ջրհեղեղից լուրջ վնասվել են բազմաթիվ տնտեսություններ ու ենթակառուցվածքներ
- Կարճաղբյուր գյուղում 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է