Ամեն ինչ հնարավոր է, եթե Հայաստանը դառնա տարածաշրջանի առաջատարը, ինչը կլինի ֆանտաստիկ. Բրիջիթ Բրինք
Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների իրականացումը տնտեսական և բիզնես գործոնների վրա պետք է հիմնված լինի, ես կցանկանայի այդ հավանականությունը տեսնել: Եթե դա լինի, ապա այն կլինի բիզնես որոշում,- Aysor.am-ին և «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
Նա նշել է, թե տեսնում է այն բարեփոխումները, որ արվել են Հայաստանում բաց երկնքի քաղաքականության ոլորտում, և՝ Հայաստանից և հակառակ ուղղությամբ շատ թռիչքներ իրականացնելու հնարավորություն։
Հնարավորություն ասելով նա նկատի ունի. «Երբ Հայաստանի տնտեսությունը, տուրիստական բիզնեսը աճի, եթե Հայաստանը դառնա տարածաշրջանի առաջատարը, ինչը կլինի ֆանտաստիկ, երբ վերացվեն պոտենցիալ խոչընդոտները՝ ինչպիսիք են կոռուպցիան, դատական համակարգը լինի անկախ, տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն, այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է»:
Բրիջիթ Բրինքը նաև հայտնել է,թե իրենքք աջակցում են Հայաստանին «ընտրության հնարավորությունների հարցում, բայց դա բիզնես որոշում է և կկայացվի բիզնեսի գործոններից ելնելով»։
Հարցազրույցը ամբողջությամբ՝ Aysor.am-ում։
Հարակից հրապարակումներ`
- Բրիջիթ Բրինքը՝ Aysor.am-ին. Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը խանգարում է Հայաստանին
- Բրիջիթ Բրինքը հավատում է Հայաստանի կառավարության կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներին. Aysor.am
- Բրիջիթ Բրինք. Ամերիկյան կողմի համար կարևոր են Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերի ընդլայնումն ու խորացումը
- Բրիջիթ Բրինք. Ուրախ եմ լինել այստեղ՝ Երևանում և օգնել մեր երկու երկրների միջև առևտրային կապերի սերտացմանը
- ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ մասնակցությունը հակաահաբեկչական գործողություններում. Բրիջիթ Բրինք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի