Սարգիս Հովսեփյանը՝ բրոնզե մեդալակիր
Բուխարեստում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:
Մրցագորգ դուրս եկած հայ ազատ ոճային ըմբիշներից 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթել է թուրք Սեմիհ Յազիչին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով զիջել է բուլղարացի Միկյայ Սալին:
66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:
Այսպիսով՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել են Տիգրան Մնացականյանը (74 կգ) և 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: