Բրիջիթ Բրինքը հավատում է Հայաստանի կառավարության կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներին. Aysor.am
Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները առաջ մղելու համար մենք աշխատում ենք մի շարք խոչընդոտների նվազեցման շուրջ: Փորձում ենք բաց և ազնիվ բանակցություններով ճանապարհ գտնել այդ հարաբերությունների կառուցմանը խոչընդոտող պատնեշները վերացնելու համար: Այդ խոչընդոտներից մեկը, ինչպես շատ երկրներում է, իմ երկրում ևս, կոռուպցիան է: Փորձել ենք շերտավորել այն՝ բարձր - ցածր մակարդակներով, գտնել ճանապարհներ՝ աջակցելու հակակոռուպցիոն հանձնաժողովին, ինչպես նաև այլ մեխանիզմներ առաջարկել պայքարելու կոռուպցիայի դեմ, - Aysor.am-ին և «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանում օտարերկրյա ներդրումները խթանելու համար, սակայն ցանկացած երկրում ներդրում անելու համար կարևոր է գնահատել բոլոր ռիսկերը. «Ուստի այն պետք է ցածր լինի»:
Բ.Բրինքն ընդգծել է, որ ինքը հավատում է Հայաստանի կառավարության կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներին:
Ամբողջ հարցազրույցը՝ Aysor.am-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի