11:58 27/06/2016

Մինչ պապը Հայաստանում խաղաղություն էր ցանկանում Արցախին, Ադրբեջանում այլ տրամադրություններ են

Քանի դեռ հունիսի 24-26-ը հայ հասարակությունը հետևում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատմական «ուխտագնացությանը» դեպի առաջին քրիստոնյա երկիր` Հայաստան, տեղի ունեցան մի քանի իրադարձություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որոնք թերևս վրիպեցին ոմանց աչքից։

Նախ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, ով սովորաբար հնչեցնում է Իլհամ Ալիևի դիրքորոշումները նախնական խմբագրությամբ, հունիսի 22-ին ասել էր ադրբեջանական պետական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը «…առավելությունը տրվել է հակամարտության լուծման փուլային եղանակին»։

«Այսինքն, այսուհետ, հակամարտության կարգավորման համար պետք է փուլ առ փուլ շարժվել՝ Ադրբեջանի հինգ շրջանների ազատում, հետո՝ ևս երկու շրջանի, ապա՝ միջանցքի որոշում: Հետո՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում: Այդ ուղղությամբ կողմերը սկզբունքորեն պայմանավորվածություն են ձեռք բերել»,- ասել էր Մամեդովը:

Հունիսի 23-ին, երբ Երևանում վերջին պատրաստություններն էին արդեն ընթանում Հռոմի պապի այցելության հետ կապված, Մամեդովին նախ պատասխանեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ով ասաց հետևյալը. «Ես կխնդրեի առաջնորդվել հայտարարության հենց օրգինալով, այլ ոչ թե այս տեքստի վերաբերյալ բավականին անբարեխիղճ մեկնաբանություններով»։

«Կա կոնկրետ հայտարարություն, այն հնչեցվել է և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և դրա վրա է պետք հիմնվել, այլ ոչ թե որևէ մեկի կողմից դրա ազատ ընթերցման կամ անբարեխիղճ մեկնաբանության վրա», - եզրափակել է Մ.Զախարովան՝ ընդգծելով, որ հանդիպման այս ձևաչափով որևէ կերպ փորձ չի արվել ստվեր նետել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահների համատեղ ջանքերի վրա։



Նույն օրը երեկոյան Մամեդովին ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Դա Մամեդովի հիվանդ երևակայության արդյունքն է»։

Հունիսի 23-ին տեղի ունեցավ ևս մեկ հույժ կարևոր իրադարձություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բեռլինում հանդիպեց կազմակերպության գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Վրանկ-Վալտեր Շտայնմայերը, ում թերևս սխալ մեջբերեց ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, պնդելով, որ Շտանյմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

«Վալտեր Շտայնմայերը ողջունել է առաջընթացը, որը գրանցվել է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայունությունն ու վերադարձը քաղաքական բանակցություններին անփոխարինելի են: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև՝ Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- իրականում ասված էր ԵԱՀԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ:

Շտայնմայերի հետ հանդիպումից բացակայող ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը aysor.am-ի հետ զրույցում նույն օրը ասել էր հետևյալը. «Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը ներկայացված լինի, ինչի համար եռանախագահները կանոնավոր հանդիպում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ»։ Ուորլիքը նաև ասել էր, որ «կողմերը շարունակում են հետամուտ լինել վստահության ձևավորման միջոցների ապահովման, այդ թվում՝ ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ձևավորման հարցին: Եռանախագահները կշարունակեն մեխանիզմին վերաբերող հարցերին զուգընթաց աշխատել համակողմանի կարգավորման քննարկումների շուրջ»:

Հաջորդ օրը, հունիսի 24-ին, երբ Ֆրանցիսկոս պապը արդեն վայրէջք էր կատարել Զվաթնոց օդանավակայանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան աննախադեպ կոշտ հայտարարությամբ, կողմերին կոչ անելով իրականացնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում իրենց ստանձնած հանձնառությունները` մասնավորապես հետաքննության մեխանիզմների ներդրման և դիտորդական առաքելության կարողությունների ավելացման հարցերում։

Համանախագահները նաև կոչ արեցին անցնել բովանդակային բանակցությունների` այս նախապայմանների կատարումից հետո։ Մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների վերաբերյալ համանախագահների հայտարարությունը կարծես կրկնում էր տարիներ ի վեր Հայաստանի կողմից բարձրաձայնվող պաշտոնական դիրքորոշումը` կայունության և անվտանգության ապահովման և դրանից հետո միայն բանակցությունների մեջ մտնելու առումով։

Բաքվում այս նորությունները 24 ժամ մարսելուց հետո, հունիսի 25-ին պատրաստեցին երկրի ղեկավար Իլհամ Ալիևի կոշտ պատասխանը, որը հրապարակավ և առանց դիվանագիտական սեթևեթումների մերժում էր համանախագահների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։

«Այս փուլում (հետաքննական մեխանիզմների) անհրաժեշտություն չկա։ Ոչ մեկ մեզ չի բացատրում, թե ինչպես պետք է աշխատի այդ մեխանիզմը…», - ասել էր Ալիևը` շարադրելով վերջին տասնամյակներում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշմումը մի հերթական անգամ։

Ալիևը միայն դրական էր արտահայտվել մշտադիտարկման առաքելության հնարավորությունների ավելացման վերաբերյալ` պնդելով, որ 12 մարդը չեն կարող մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ հետևել հրադադարի ռեժիմին և իրադրության փոփոխության դա չի բերի։ Հետաքրքիր է, որ Ջեյմս Ուորլիքը, խոսելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների առաջին համատեղ հարցազրույցին, ասել էր, որ հետաքննության մեխանիզմները պետք է դիտել, որպես բանակցությունների շարունակման նախապայման։ Նա մասնավորապես ասել էր. «Ես համոզված եմ, որ միայն և միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել։

Երկու կողմերը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ընդլայնմանը։ Վիեննայում հնչեցին այս հարցի շուրջ որոշ հակասություններ, սակայն մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ։ Խոսքը գնում է ԵԱՀԿ մինսկի խմբի կողմից ձեռնարկվող հետաքննական մեխանիզմի մասին, որը կերաշխավորի հրադադարի պահպանումը։ Միևնույն ժամանակ հարկավոր է բանակցային կայուն գործընթաց սկսել»։

Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձ է անում չեղարկել հետպատերազմյա երկու գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները` դուրս գալով ամբողջ միջազգային հանրության դեմ։ Եթե Ալիևին հաջողվի այս անգամ ևս խուսափել հասցեական քննադատությունից, եթե քննադատությունները կրկին մնան սպիտակ վարտիքների գաղտնի բանակցությունների կուլիսներով, և հաշվի առնելով, որ միջազգային ուշադրությունը մոտակա ամիսներին զբաղված կլինի ամերիկյան ընտրություններով և Brexit-ով, Ադրբեջանի բռնակալը կարող է հերթական ռազմական արշավի պատրաստությունները սկսել առանց հատուկ քողարկումների։

Հեղինակ՝ Ասատուր Սարգսյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}