Արգենտինայի հավաքականում իմ խաղն ավարտվում է. Մեսսի
Ամերիկայի Գավաթ 2016-ում պարտությունից հետո հարձակվող Լեոնել Մեսսին հայտարարել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին, տեղեկացնում է Reuters-ը:
Հունիսի 26-ին Ամերիկայի գավաթի եզրափակչում Արգենտինան պարտվել էր Չիլիին՝ 2:4 հաշվով:
«Արգենտինայի հավաքականում իմ խաղն ավարտվում է: Դա իմ որոշումն է: Ես փորձեցի դառնալ չեմպիոն Արգենտինայի հետ, բայց չստացվեց: Ես այժմ հեռանում եմ՝ առանց դրան հասնելու», -հայտարարել է հայտնի ֆուտբոլիստը:
Մեսսին, որը 17 տարեկանից խաղում է իսպանական «Բարսելոնա»-ում, համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Հինգ անգամ հարձակվողը արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի: