Համաձայնեցված ԸՕ-ի ճակատագիրը կախված է ֆինանսներից
Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսել են քննակել քաղաքական ուժերի միջև կոնսենսուսով ընդունված Ընտական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Փաստաթուղթը խորհրդարանականներին ներկայացնելիս հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նույն փաթեթում կատարվել է երկու տարբեր փոփոխություն ու բացատրեց՝ ինչու. «Բանն այն է, որ փոփոխությունների մի մասը կարող է ուժի մեջ մտնել անմիջապես, չի պահանջում լրացուցիչ ֆինանսական ռեսուսներ։ Իսկ երկրորդ նախագիծը կախված է ֆինանսներից։ Առ այս պահը մենք ֆինանսավորում ստանալու վեջնական ու հաստատուն խոստում չունենք ու չենք կարող այս պահին երաշխավորել, որ կլինի ֆինանսավորում։ Իսկ պահանջվում է 16 մլն եվրո, որից միայն երեք միլիոն եվրոն է կառավարությունը տրամադրելու»։
Հարությունյանն ասաց, որ այս պահին դժվար է ասել, թե կհաջողվի՞ ապահովել ֆինանսավորում, թե՞ ոչ, բայց պետք է այնպես անել, որ ժամանակին ապահովվեն ֆինանսները, քանի որ էլեկտրոնային համակարգով պետք է կատարվի նույնականացման քարտ չունեցող քաղաքացիների նախագրանցում։
«Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրենքի ուժի մեջ մտնելը դարձված է պայմանական. եթե համապատասխան ֆինանսավորում ապահովվի մինչև սեպտեմբերի մեկը, ԿԸՀ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ և օրենքը կմտնի ուժի մեջ։ Իսկ գումար չլինելու դեպքում սեպտեմբերի մեկին օրենքը կհամարվի չեղյալ», -հայտարարեց Հարությունյանը։
Քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց, որ չի տեսնում կառավարության քայլերում շահագրգռվածություն ֆինանսներ հայթայթելու հարցում և հոդորեց բաց, թափանցիկ գործել դոնորների հետ աշխատելու և գումարներ գտնելու հարցում։
Ի պատասխան Հարությունյանն ասաց, որ այս նախագծի վրա իրենք շատ են չարչարվել ու շատ կուզենային, որ այն կյանքի կոչվեր։ Նաև տեղեկացրեց, որ դոնորների հետ հանդիպումնեը շաունակվում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան