Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահը
Հունիսի 29-30-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
ԱԳ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին