Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանից ստացել է նամակ, որում թուրքական առաջնորդը հայտնել է իր շահագրգռվածությունը՝ կարգավորել ռուսական ուղղաթիռի կործանման հետ կապված իրավիճակը:
Այն ներկայացված է Կրեմլի պաշտոնական կայքում հետևյալ տեսքով.
Ուղերձում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները:
«Մենք երբեք մտադրություն և նախնական ցանկություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը»,- շեշտել է Էրդողանը:
Այնուհետև նշված է, թե «մեզ վրա վերցնելով ողջ ռիսկերն ու գործադրելով մեծ ջանքեր, կարողացանք սիրիացի ընդդիմադիրներից վերցնել զոհված ռուս օդաչուի մարմինը և այն տեղափոխել Թուրքիա: Նախահուղարկավորման ամբողջ գործընթացն իրականացվել է կրոնական և ռազմական ընթացակարգերին համապատասխան: Այս ամբողջ գործընթացը մեր կողմից իրականացվել է ռուս-թուրքական հարաբերություններին արժանի մակարդակով։ Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս իմ կարեկցանքն ու խորը ցավակցությունները հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի: Հանուն ցավի թեթևացման, մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»:
Ուղերձում նաև նշվում է, որ Թուրքիայի այն քաղաքացու դեմ, ում անունը հիշատակվել է ռուս օդաչուի մահվան հետ, տարվում է դատաքննություն:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իր խորին ափսոսանքը միջադեպի հետ կապված և ընդգծել, որ պատրաստակամություն է հայտնում անել հնարավոր ամեն ինչ՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների վերականգնման համար, ինչպես նաև համատեղ արձագանքել տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակներին, պայքարել ահաբեկչությունների դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մեկնաբանել է ռուս օդաչուի սպանության համար պատասխանատվություն ստանձնած գրոհայինի ձերբակալությունը
- Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցները կընդլայնվեն.Պուտին
- Սիրիական ընդդիմությւոնը հայտարարել է ռուս օդաչուի սպանվելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին