Ֆրանցիսկոս պապ. Թուրքիային ուղղված հաշտության ուղերձը խիզախ քայլ է այդքան տառապանք տեսած ժողովրդի կողմից
«Թուրքիայի հետ կապված` (Հայաստանի) նախագահը իր ողջույնի խոսքում շատ հստակ ասաց, նա խիզախություն ուներ դա ասելու` եկեք գանք համաձայնության, ներենք իրար և նայենք ապագային։ Եվ սա մեծ խիզախություն է մի ժողովրդի համար, որը այդքան շատ տառապանք է տեսել, այնպես չէ՞», - ասել է Ֆրանցիսկոս պապը Հայաստանից դեպի Հռոմ թռիչքի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։
Ի թիվս բազում այլ թեմաների Պապը խոսել է եռօրյա այցից ստացած իր տպավորությունների, դեպի Ադրբեջան և Լեհաստան գալիք այցելությունների, քրիստոնեական միության, եկեղեցու վերափոխման և նախկին պապ Բենեդիկտոս 16-րդի դերի մասին։
Հայաստան կատարած եռօրյա ուխտագնացությունից ստացած տպավորությունների և ապագայի վերաբերյալ տեսլականի մասին հարցին ի պատասխան Սրբազան Քահանայապետը ասել է.
«Եկեք մտածենք ապագայի մասին, հետո կգանք անցյալին։ Ես լիահույս եմ հայերի համար արդարության և խաղաղության համար և ես աղոթում եմ դրա մասին, քանի որ նրանք խիզախ ժողովուրդ են։ Ես աղոթում եմ, որպեսզի նրանք գտնեն արդարություն և խաղաղություն։ Ես գիտեմ, որ շատերն են աշխատում այս ուղղությամբ, և նախորդ շաբաթ ես շատ ուրախ էի տեսնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նկարը նախագահ Պուտինի հետ միասին… նրանք գոնե խոսում են միմյանց հետ։
Նաև Թուրքիայի հետ կապված` (Հայաստանի) նախագահը իր ողջույնի խոսքում շատ հստակ ասաց, նա խիզախություն ուներ դա ասելու` եկեք գանք համաձայնության, ներենք իրար և նայենք ապագային։ Եվ սա մեծ խիզախություն է մի ժողովրդի համար, որը այդքան շատ տառապանք է տեսել, այնպես չէ՞։
Դա հայ ժողովրդի խաչն է։ Ես այս մտքին եկա, երբ աղոթում էի… Ժողովուրդը, որ տառապել է այդքան իր պատմության ընթացքում և միայն հավատքն է նրանց կանգուն պահել… Միայն առաջին քրիստոնյա ազգ լինելը բավարար չէ։ Նրանք առաջինն էին ընդունել քրիստոնեությունը, որովհետև Աստված օրհնել է այդ ժողովրդին…
Հիմա անդրադառնամ Ձեր առաջին հարցին։ Ես հաճախ էի հայերի հետ միասին գնում պատարագների։ Միայն մի բան, որ ինձ սովորաբար դուր չի գալիս այլ դեպքերում, բայց իրենց հետ ես գնում էի ընթրիքների, և բավականին ծանր (ուտելիքներիով առատ – Panorama.am) ընթրիքների։
Բայց նրանք շատ լավ ընկերներ են։
Ավելի կարևոր, քան առաքելական կամ կաթոլիկ եկեղեցու մաս լինել է, դա «Արմենիզմն» է, և դա ես հասկացա այն ժամանակ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նստավայրում հունիսի 24-ին Սերժ Սարգսյանը և Ֆրանցիսկոս պապը հանդես էին եկել հայտարարություններով, որտեղ երկրի ղեկավարը, մասնավորապես, ասել էր. «Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն՝ աշխարհի ուշադրության կենտրոնում. Հռոմի պապի այցը լուսաբանել են համաշխարհային ամենահեղինակավոր պարբերականները
- «Ես ուրախ եմ, որ այցելեցի Հայաստան».Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար
- Հռոմի Սրբազան Քահանայապետը մեկնեց Երևանից
- Հռոմի պապի իրական մտադրությունն է ժողովուրդների միջև խաղաղության հիմքեր գցելը. Լոմբարդին՝ թուրքական արձագանքի մասին
- Հռոմի Պապն ինսթագրամի իր էջում հայաստանյան լուսանկարներ է հրապարակել
- Հռոմի պապի այցը շարունակում է մնալ միջազգային մամուլի գլխագրերում
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր
- Հայաստանում Հռոմի պապն իրեն զգում է ինչպես սեփական տանը. Ֆեդերիկո Լոմբարդի
- Հայերի տառապանքները մեզ են պատկանում. Հռոմի պապ
- Հռոմի Պապ. Լսենք խոնարհների և աղքատների ձայնին
- Կաթողիկոսը՝ Հռոմի Պապին. Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երրորդ
- «Այս օրերին գրվում են մեր պատմության ոսկետառ էջեր». Միքայել Մինասյանը՝ Հռոմի պապի այցի մասին. Aysor.am
- Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին