«Շուլլեր եք». ԱԺ-ի դիմաց վիճեցին ցուցարարն ու պատգամավորը
Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության համակարգի ներդրման վեաբերյալ համաձայնագրի դեմ այսօր ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած բողոի ակցիայի ժամանակ միջադեպ տեղ ունեցավ. ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ցուցարարներից մեկը փորձեցին քաշքշել միմյանց, իսկ մեկ այլ ցուցարար էլ Բագրատյանի ուղղությամբ պլաստիկե շիշ նետեց։
Ցուցարարը Բագրատյանին հիշեցրեց իր պաշտոնավարման ժամանակները և նրան որակեց «պրոֆեսիոնալ քանդիչ»։ Սա լսելուն պես Բագրատյանը ցուցարարին հորդորեց գնալ այդտեղից, քանի որ «պրովոկատոր է»։
«Դու այդ ամենը ասում ես հակաօդային պաշտպանություն ստեղծած մարդուն, բայց մինչև էդ չորս վարչապետ ա եղել, չի ստեղծել նման համակարգ։ Գնա ստեղից, ես հավեսդ չունեմ», -դիմելով միջին տարիքի տղամարդուն, ասաց Բագրատյանը։
Սակայն ցուցարարը անդրդվելի էր, չհեռացավ ու Բագրատյանին թվարկում էր գործարանների անուններ, որոնք իր կարծիքով, փակել է հենց Բագրատյանը։
«Բոլորդ պետք ա հեռանաք, բոլորիդ ժամանակներն անցել են։ Գնացեք, հանգստացեք։ Շուլլեր եք», -ասաց ցուցարարը։
Բագրատյանը չդիմացավ՝ «Շուլլերը տատդ ա, արա», հրեց իրեն մոտեցած ցուցարարին։
Սկսվեց քաշքշոց, մարդիկ փորձեցին բաժանել նրանց, և այդ ժամանակ մյուս կողմից Բագրատյանի ուղղությամբ պլաստիկե շիշ նետեցին։
Ակցիայի վայրում էին նաև ոստիկաններ, որոնք էլ բաժանեցին կողմերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին