Օռլանդոյի զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի
Նյու Յորքի իշխանությունները 1 մլն դոլար գումար են հատկացրել Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացածների հիշատակին հուշարձան կառուցելու համար: Այդ մասին տեղեկացրել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Այդ մասին տեղեկացնում է New York Daily News-ը:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Օմար Մաթինը, որի հայրն ու մայրը գաղթել էին Աֆղանստանից, զինված հարձակում էր արել գիշերային ակումբում և կրակոցների հետևանքով մահացել էր 49 մարդ: Ոստիկանության դիմագրավման հետևանքով մահացել էր նաև ինքը՝ Մաթինը: Այդ միջադեպը ԱՄՆ-ում նման հանցագորչծությունների շարքում դարձավ խոշորագույնը զոհերի քանակով:
Ըստ աղբյուրի, հուշարձանը կանգնեցնելու ծրագիրը և դրա վայրը կորոշի սեռական փոքրամասնություններից, հասարական գործիչներից ու ակտիվստներից կազմված 10 հոգանոց հանձնաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում