Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չկա. Զուրաբյան
«Հակառակ ոմանց պնդումներին, ես ուզում եմ հայտարարել, որ սա կոնսենսուս չէ ընտրական օրենսգրքի շուրջ», -այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Կոնսենսուս չկա, սա ընդամենը համաձայնություն է որոշ դրույթների իրականացաման մասով, որը գրված է համապատասխան հայտարարության տեքստում», -հավելեց Զուրաբյանը։
Նրա խոսքով, այս փոփոխություններն իրականացվում են հիմնված քաղաքական համաձայնության հիման վրա, որը ձեռք է բերվել 4+4+4 ձևաչափի շրջանակներում։
«Եթե ՀԱԿ-ը գտնի, որ ներկայացված ԸՕ նախագիծը համապատասխանում է քաղաքական ուժերի հետ համաձայնեցված հայտարարության տեքստին, ապա մենք կողմ կքվեարկենք։ Բայց մենք նման որոշում չունենք։ Ցավոք, սրտի Դավիթ Հարությունյանի բազմազբաղ լինելու պատճառով իր հետ նախորոք չհաջողվեց համապատասխանության հետ կապված հարցեր քննարկել», -հավելեց Զուրաբյանը։
Նա առաջարկեց շարունակել քննարկել, քանզի միայն վստահ լինելու դեպքում կարող են կողմ քվեարկել օրինագծին։
Օրինագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմ ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն արձագանեց, որ կարող են շարունակել քննարկումը, երբ ինքը իջնի ամբիոնից։
Հարակից հրապարակումներ`
- Համաձայնեցված ԸՕ-ի ճակատագիրը կախված է ֆինանսներից
- Կառավարությունը հաստատեց Ընտրական օրենսգրքում ընդդիմության հետ համաձայնեցված փոփոխությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին