Գործող Ընտրական օրենսգիրքը 99 տոկոս որակ ապահովում է. Դավիթ Հարությունյան
«4+4+4 ձևաչափի մասնակից ուժերը ստորագրեցին հայտարարություն՝ կարևորելով ազատ, արդար ընտրությունների անցկացումը, ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը: Հիմա այդ հայտարարությունից բխող մի նախագիծ եք բերել, բայց ասում եք՝ հնարավոր է իրականացնել, եթե դոնոր կազմակերպությունը գումար տա»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև նա հարցով դիմեց օրինագծի հիմնական զեկուցող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին. «Ասում եք, որ այսպես կանենք, այնպես կանենք, հանրության վստահությունը կբարձրանա, ազատ ընտրություններ կանցկացվեն, բայց վերջում ասում եք՝ եթե դոնոր կազմակերպությունը փող տա, եթե չտա, չենք բարձրացնի հանրության վստահությունը, ժողովրդավարական ընտրություններն այդքան էլ կարևոր չեն: Այսինքն, եթե փող տալիս են, օրենքի նախագիծը լինում է, չեն տալիս՝ չի լինում, հարց է ծագում՝ իսկ եթե Եվրամիությունը մի 2 միլիոն ավելի տա, կարո՞ղ ենք օրենքի վերջում գրել՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»»:
Դ. Հարությունյանն ասաց, որ գործող Ընտրական օրենսգիրքը բավականին լուրջ երաշխիքներ պարունակում է, որպեսզի ապահովեն պատշաճ ընտրություն, որպեսզի այն խախտումները, որոնց մասին բարձրաձայնվում են ՝ անկախ նրանից իրական են, թե իրական չեն, կանխվեն:
«Այլ խնդիր է, որ մեր գործընկերներն ասում են, որ թե մեզ 99 տոկոս որակը բավարար է, ուզում ենք 99,9 տոկոս: Այդ 0,9 տոկոսը պահանջում է շատ մեծ ներդրում, տարբերությունը 12 միլիոն եվրո է: Կհաջողվի այդ 0,9 տոկոսն անել, շատ լավ, մենք ուրախ կլինենք, կառավարությանը ձեռնտու է, քանի որ բազում ծրագրեր ունենք, որոնք շաղկապված են նույնականացման քարտերի հետ: Արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ լրացուցիչ 12 միլիոնը մեր գրպանից դնել՝ 0,9 տոկոս ապահովելու համար: Ոչ: Մենք դնում ենք այն գումարը, որն ապահովում է 99 տոկոսը:
Գործող Ընտրական օրենսգիրքը 99 տոկոս որակ ապահովում է անկախ մարդկանցից՝ զուտ սարքավորումները հաշվի առնելով: Մենք դա առավել կարևորում ենք»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կհաջողվի հայթայթել ֆինանսավորում, ապա կգնանք առաջ, եթե չհաջողվի, օրենքը չի ընդունվի. Հարությունյան
- Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չկա. Զուրաբյան
- Համաձայնեցված ԸՕ-ի ճակատագիրը կախված է ֆինանսներից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան