Մոլդովայի հայկական համայնքը կաջակցի բասկետբոլի Հայաստանի հավաքականին
Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու նպատակով բասկետբոլի Հայաստանի հավաքականն այս օրերին Մոլդովայում է:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, այսօր մեր պատվիրակությունը հանդիպել է Մոլդովայի հայկական համայնքի հետ: Համայքի ներկայացուցիչները փորձելու են աջակցել Հայաստանի հավաքականին՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային խաղին, որը լինելու է տան տերերի՝ Մոլդովայի թիմի հետ: Մոլդովայում բնակվող հայեր թիվը գերազանցում է 5000-ը:
Հավելենք, որ Մոլդովա-Հայաստան հանդիպումը կկայանա ֆուտզալի համար նախատեսված մարզադահլիճում, որը տեղավորում է 2000 հանդիսական: