Շուռա, իսկ քեզ որքա՞ն է անհրաժեշտ ժողովրդավար լինելու համար. Փաշինյան
«Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջև ստորագրված փաստաթղթին ծանոթացել եմ և, անկեղծ ասած, համոզվեցի, որ դա իրոք, պատմական փաստաթուղթ է, բայց՝ Հայաստանի պետականությունը ծաղրուծանակի ենթարկելու իմաստով», -այսօր ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա տարօրինակ համարեց այն, որ փաստաթղթում նշում են, թե փոփոխությունները կընդունվեն, եթե գումարներ գտնվեն։ Այս ամենը պատգամավորին հիշեցրել է «Մեծապատիվ մուրացկանները», որտեղ Աբիսողոմ Աղան պոետ ներկայացածին ասում է՝ «հինգ ոսկի տամ՝ մուսադ կգա՞»։
«Հիմա հինգ խմբակցություն և կառավարություն կանգնել են դոնոր կազմակերպությունների դեմ ու տասնվեց միլիոն փող են ուզում։ Դոնոր կազմակերպություններն էլ իրենց հերթին, իմ ունեցած տեղեկություններով, ասում են՝ իսկ որ մի տասնմեկ միլիոն տանք, կլինե՞ք ժողովրդավար, դե կառավարությունն էլ ասում է՝ չէ գիտեք, այդքանը ժողովրդավար լինելու համար բավական չի։ Այս հայտարարության տակ ստոագրել են մարդիկ, ովեր ասում էին դեմ են, որ մարդկանց մատները թանաքոտեն», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը հիշեց վարկային համաձայնագրերը, որոնք նախորդ ԱԺ նիստում քննարկվեցին ու ընդունվեցին ու ասաց, որ Հայաստանում ինչ արվում է՝ կամ դրամաշնորհով է արվում, կամ վարկով։
«Փող եք ուզում, բայց ձեր հայտարարագրերը նայեք, ձեր ունեցվածքը նայեք։ Այդ փաթեթին ես կողմ չեմ կարող քվեարկել, և այդ փաթեթի բովանդակային մասին հնարավոր կհամարեմ անդրադառնալ միայն այն պարագայում, եթե այդ դոնոր կազմակերպությունների նկատմամբ այդ խնդրարկուի կարգավիճակը այս փաստաթղթից դուրս գա։
Հակառակ դեպքում հռետորական հարց պետք է հնչեցնել այս իշխանություններին՝ Շուռա, իսկ քեզ որքա՞ն է անհրաժեշտ ժողովրդավար լինելու համար», -հայտարարեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր և իմ գիտելիքները բիզնեսի ոլորտում զրոյական են. Հարությունյանը՝ Արզումանյանին
- Այս ընտրությունները պետության վրա մի քանի անգամ ավելի թանկ են նստելու, քան բոլոր նախկին ընտրությունները. Դ.Հարությունյան
- Գործող Ընտրական օրենսգիրքը 99 տոկոս որակ ապահովում է. Դավիթ Հարությունյան
- Համաձայնեցված ԸՕ-ի ճակատագիրը կախված է ֆինանսներից
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան