Հասարակություն 20:08 28/06/2016 Հայաստան

Ցանկացած լավ օրինակ մեզանում պետք է լինի շարունակելի. Արսեն Քարամյան

Այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շարջանում բացվեց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բանակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարանային շենքային համալիրը:

Բացման հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը նշեց, որ համալիրը բաղկացած է 7 շենքից՝ 492 բնակարանով. «Ավան 4 համալիրի շահառուների մեջ ընդգրկված են երտասարդ մանկավարժներ, դասախոսներ, գիտնականներ, բանկային ոլորտի աշխատակիցներ, պետծառայողներ, ծրագրավորողներ»:

Նա տեղեկացրեց, որ համալիրի շինարարության երեք տարիների ընթացքում հստակ գործել է 430 աշխատատեղ, իսկ պայմանագրային 270 աշխատատեղ է եղել, իսկ աշխատողների միջին աշխատավարձն էլ բարձր է եղել մեզանում ընդունված միջին աշխատավարձի չափից:

«Մի քանի ամիս առաջ մեկնարկել է Ավան 5-ի շինարարությունը, որն ընթանում է լայն թափով: Շուրջ երկու տարի հետո մենք կունենանք բնակարանամուտը: Մոտ օրերս նախատեսվում է նաև նոր հողահատկացման հարցի լուծում և դրանով կունենանք իսկապես այս ծրագրերի գոհարը հանդիսացող քանակական ճարտարապետական լուծումներով ամենամեծ համալիրը, որը կամփոփի մոտ 700 բնակարան: Մի քանի տարբերակ է քննարկվում և Ավան համայնքում և Քանաքեռ Զեյթուն համայնքում, ընդունված որոշումների մասին մեր հանրությունը, երիտասարդ ընտանիքները պատշաճ կարգով կծանուցվեն: Այս պահի դրությամբ ունենք շուրջ 560 վճարողունակ շահառուի պահանջարկ, որը չենք կարողացել  բավարարել և հասկանում ենք, որ պարտավոր ենք այդ մարդկանց դիմումներին ընթացք տալ»,-հայտնեց Քարամյանը:

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բանակարանային ապահովության սոցիալական ծրագիրն ավարտվելու է 2018 թվականի մարտ-մայիս ամիսներին. «Ծրագիրն անց է կացվում Հանրապետության նախագահի բարձր հովաու ներքո և այն կավարտվի 2018 թվականին, քանի որ ավարտվում է մեր հանրապետության գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը և պարտավոր ենք լինելու ամփոփելու վերջին տասը տարվա ընթացքում կատաված աշխատանքը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հնարավոր է 2018-ից հետո էլ հնարավոր է գտնվեն մարդիկ, ովքեր այսպիսի ծրագիր սկսեն, նա պատասխանեց. «Ցանկացած լավ օրինակ մեզանում պետք է լինի շարունակելի՝ անկախ նրանից ովքեր կանեն դա»:

Ինչ վերաբերում է շահառուների կողմից արդեն ձեռք բերված բնակարանների վերավաճառումներին՝ Քարամյանն ասաց. «Մարդու մասնավոր սեփականությունը որևէ կերպ, որևէ մեկի կողմից սահմանափակման ենթակա չէ, դա կլինի սահմանդրական խախտում: Գյուքի տիրապետման պահից սկսած շահառուն որպես սեփականատեր ազատ է վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Չեմ բացառում, որ մարդիկ ինչ-որ խնդիրներից ելնելով են վաճառում, սակայն չեմ բացառում էլ, որ կան չարաշահումներ, երբ վաճառում են կրկնակի գնով: Չնայած գործերի քննության ժամանակ հստակ դիտարկում ենք կարիքավորությունը, սակայն այնպես չէ, որ մեզ հաջողվում է հստակ տիրապետելի դարձնել այս գործընթացը»:

Կազմակերպության նախագահը հիշեցրեց, որ ծրագիրը սկսելու պահից բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը 560 դոլարին համարժեք դրամ է: Ծրագրին կարող են դիմել երտասարդ այն ընտանքիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, որոնք կճանաչվեն վարկունակ, ամուսինների հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 78 տարին: Իսկ վարկունակության գնահատումը իրականացվում է բանկի կողմից և ներկայացված աշխատավարձի չափն առնվազն 60 տոկոսի չափով պետք է փակի վարկի գումարը, իսկ  մնացած 40 տոկոսը շահառուի նորմալ կենսագործունեություն ծավալելու համար:

Նշենք, որ համալիրի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}