Շարմազանովը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները սպառազինության ոլորտում «շատ զարգացել են»
Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և պետք չէ զարմանալ, որ այդ երկրները միավորված ՀՕՊ համակարգ են ստեղծում: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայ-ռուսական ՀՕՊ համակարգի ներդրման մասին համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի բոլոր երեք նախագահների ժամանակ հայ-ռուսական դաշնակցությունը եղել առանցքային: Ինչի՞ եք զարմանում, որ Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգ ենք ստեղծում: Մենք նման համակարգ ստեղծում ենք մի երկրի հետ, որի հետ ունենք դաշնակցային ռազմավարական խորը հարաբերություններ», -հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակը:
Նա պնդեց, որ 2011 թվականից հետո հայ-ռուսական հարաբերությունները սպառազինության ոլորտում «շատ զարգացել են»:
«Այնքան սպառազինություն արտոնյալ պայմաններով 2011 թվականից այս կողմ, որ մենք ստացել ենք դաշնակից Ռուսաստանից, որևէ մեկը չի կարող նշել մի երկիր, որը դրա կամ 5 կամ 10 տոկոսի չափով ստացել է: Հետևաբար սպառազինության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արդարացված են ու պետք է շարունակվեն», -հավելեց Շարմազանովը:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է ավելացնում Հայաստանի զինված ուժերին. Պաշտպանության փոխնախարար
- Պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է ՀՕՊ համաձայնագրի նպատակը
- Շարմազանովը՝ Ռուսաստանի կողմից հակառակորդին զենք վաճառելու մասին
- Սերժ Սարգսյան. Մենք բաց ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն
- Քոքոբելյան. Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը
- Ինչ զենք է օգտագործել Ադրբեջանը՝ նկարագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան