Քաղաքական ուժերի միջև համաձայնությունը ոտի տակ են ուզում տալ. Ռուստամյան
«Կան մարդիկ, որ պտղաբերության գործընթացին չեն մասնակցել և իրենց ձեռք չի տալիս, որ ամեն ինչ լավ լինի, ո՞նց կարելի է, որ լավ լինի։ Կան այդպիսի մարդիկ, որոնք իրենց քաղաքական պլատֆորմը ձևավորել են միայն վատի վրա», -այսօր ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նկատենք, որ երեկ ԱԺ նիստում նույն թեմայով քննարկման ժամանակ նախագիծը և «4+4+4» ձևաչափի շրջանակներում քաղաքական ուժերի միջև կայցած համաձայնությունը քննադատել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշնյանը։
Դաշնակցականի խոսքով, միայն վատը տեսնելով ու քննադատելով լավին հասնել հնարավոր չի լինի։
Նա կրին անգամ ասաց, որ քաղաքական ուժերի միջև համաձայնությունը աննախադեպ էր ու հավելեց. «Քաղաքական ուժերը համաձայնության են եկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որը սահմանադրական հարաբերությունների նման մի բան է, բայց մարդիկ այդ համաձայնությունը ոտի տակ են ուզում տալ, չարժևորել, չկարևորել, սենց ո՞ւր եք ուզում գնալ»։
Դաշնակցությունը կողմ է Ընտական օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին