«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում Գյումրիում կկայանա բարեգործական համերգ-վարպետության դաս
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի շրջանակներում այսօր Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում տեղի կունենա բարեգործական համերգ – վարպետության դաս: Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, բարեգործական համերգ – վարպետության դասին մասնակցելու են դաշնակահարուհի Սոֆիա Մելիքյանը (Ֆրանսիա), Տրիո ՄիոլինՅԱՆը (Շվեյցարիա), կլառնետահար Գուրգեն Կակոյանը, ջութակահար Ջեմմա Աբրահամյանը և կիթառահար Անդերս Միոլինը:
Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարակել է հունիսի 17-ին և կշարունակվի մինչև հուլիսի 7-ը: Փառատոնի կազմակերպիչն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: