Նավթի համաշխարհային գները աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն այսօր աճել են գրանցել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,38%-ով՝ հասնելով 46,97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսի ֆյուչերսներն էլ աճել են 1,34%-ով՝ հասնելով բարելի համար 47,79 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: