Կառավարությունը պետ է այլընտրանք գտնի. գյուղացին չպետք է թելի պես կախված մնա Վերին Լարսի ճանապարհից. «Ժամանակ»
Քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակ է: Ստեփանծմինդայից մինչև Ռուսաստանի սահման տեղ-տեղ քարաթափումներ են: Թերեկ գետի վարարման պատճառով ջրածածկման վտանգ կա: Ճանապարհը բացելու աշխատանքներն առնվազ մեկ շաբաթ կտևեն: Վերին Լարսը Ռուսաստանի շուկա տանող միակ ցամաքային ճանապարհն է: Վերին Լարսի փակ լինելը բերքի արտահանման թեժ շրջանին հայ արտահանողներին փաստի առաջ է կանգնեցրել:
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ստեղծված վիճակի առիթով՝ ընդգծելով, որ այս վիճակն առաջնահերթ հարվածում է Փոքր ու միջին ձեռնարկություններին, քանի որ մեծ ընկերությունները գտել են ելքը նման իրավիճակներում:
«Նրանք Փոթիով լաստանավով բեռը տեղափոխում են «Պորտ Կավկազ», իսկ այդ խոշորներից մեկը՝ «Սպայկա» ընկերությունը, հիմա երկու նավ է վարձել և ռեյսեր է կազմակերպում Փոթիից, Բաթումից դեպի «Պորտ Կավկազ»: Այդ երկու նավը վերցնում են միայն մեծ մեքենաներ՝ Սպայկայի մեքենաներից, իսկ փոքր՝ 5-6 տոննայանոց մեքենաները չեն տեղափոխվում: Նման իրավիճակներում փոքրերը տուժում են: Դրա համար էլ այսօր մեր խեղճ գյուղացին տուժում է իր խեղճ լինելու պատճառով»,- ասել է Մխչյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան