Պետական կառույցները չեն շտապում աղետից տուժած արթիկցիներին օգնության հասնել. «Ժամանակ»
Հունիսի 24-ին տեղած հուժկու կարկուտի և հորդառատ անձրևի պատճառով սկսված ջրհեղեղի արդյունքում Շիրակի Արթիկ քաղաքի փողոցները և տները պատվել են տասնյակ տոնա քարերի և տիղմի շերտով: Քաղաքի գազի և խմելու մատակարարումը դադարեցվել է: Բնական աղետից անցել է չորս օր, սակայն, պետական կառույցները չեն շտապում արթիկցիներին օգնության հասնել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Արթուր Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փողոցների և տների տիղմը մաքրելու հարցում արթիկցիներին օգնելու խնդրի վերաբերյալ ասել է. «Հեղեղատարների և տնամերձ հողակտորները քարից, տիղմից մաքրման աշխատանքներ անելու համար վնասի գնահատումից հետո որոշակի նախագծանախահաշիվային աշխատանքներ կիրականացնենք նաև: Գումար պետք է հատկացվի, որովհետև դրանք մեծ ծավալով աշխատանքներ են»:
Այսինքն՝ մարդկանց տները պետք է օրեր շարունակ ջրի մեջ մնան, մինչև նախագծահաշվարկային աշխատանքներ անեն արտակարգ նախարարությունում: Թե որքան կտևի, պարզ չէ: