Մեծ Բրիտանիայում աճել է իռլանդական անձնագիր ձեռք բերել ցանկացողների թիվը
Եվրոպական միությունից դուրս գալու հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայում կտրուկ աճել են Իռլանդական անձնագրեր ստանալ ցանկացողների թիվը,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Հաղորդվում է, որ «իռլանդական անձնագիր ստանալը» դարձել է Google ամենահայտնի որոնումներից մեկը վերջին օրերին:
Բացի դրանից Իռլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է էապես աճել են բրիտանացիների դիմումները՝ իռլանդական անձնագրեր ստանալու համար: Այդպիսով, որ Միացյալ Թագավորությունների մի քանի փոստային բաժանմունքներում նույնիսկ սպառվել են դիմումի ձևաթղթերը:
Ինչպես պարզաբանում է թերթը, շուրջ 5 մլն բրիտանացիներ, որոնց ծնողները կամ նախնիները իռլանդացիներ են, իրավունք ունեն իռլանդական անձնագիր ստանալու:
Հրատարարակությունը նաև տեղեկատվություն ունի նաև ԵՄ այլ երկրների անձնագիր ձեռք բերել ցանկացողների թվի աճի մասին:
Միևնույն ժամանակ ԵՄ որոշ քաղաքացիներ, որոնց հարկավոր չէ ունենալ Բրիտանիայում ապրելու և աշխատելու լրացուցիչ թույլտվություն ունենալ, դիմել են բրիտանական անձնագրեր ձեռք բերելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ի հանձնաժողով են ստեղծում
- Բրիտանացիներն ամենաշատը Google-ին հարցրել են՝ ի՞նչ է ԵՄ-ն
- Շոտլանդիան ԵՄ կազմում մնալու տարբերակներ կփնտրի
- Brexit-ը աշխարհին մտածելու տեղիք է տվել. Ֆրանսիայի նախագահ
- Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել