Լևոն Հայրապետյանի դատավճիռը ճանաչվել է օրինական
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճիռը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Լևոն Հայրապետյանի նկատմամբ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի վճիռը մնում է անփոփոխ, պաշտպանող կողմի բողոքը չի բավարարվում»,-որոշումը ներկայացրել է դատավորը:
Այսպիսով, դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել և դարձել պարտադիր կատարման համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի ապրիլի 14-ի որոշմամբ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ:
Նիստի ընթացքում որպես վկաներ հանդես են եկել մշակույթի և արվեստի գործիչներ, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, ովքեր խնդրել են նշանակել ազատազրկման հետ կապ չունեցղ պատիժ: Վկաները Լևոն Հայրապետյանին բնութագրել են որպես «բացառիկ դրական և եզակի մարդ, ով միայն բարի գործեր է արել»:
Լ. Հայրապետյանի փաստաբան Դավիթ Խեչյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ քննությունն այդպես էլ չի ճշգրտել գումարի փոխանցման կոնկրետ օրն ու ժամանակը: Նա նաև հիշեցրել է դատարանին Հայրապետյանի առողջական խնդիրների մասին:
Պաշտպանական կողմը մտադիր է շարունակել պայքարը դատավճիռը չեղյալ հայտարարելու համար: Դ. Խեչյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ պաշտպանական կողմը ձգտում է հասնել Լ. Հայրապետյանի պայմանական վաղաժամկետ ազատմանը, բայց կարող են դիմել միայն վեց ամիս անց:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի վճռի օրինականությունը
- Գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
- Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հայրապետյանի համար
- Լևոն Հայրապետյան. Ես մեղավոր չեմ
- Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրանքը և վերադարձրել է գործը
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան