Նաիրա Զոհրաբյանի ակնարկը Նիկոլ Փաշինյանին
Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջև կայացած համաձայնությունը քննադատողներին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համարում է աղանդավորներ։
«Այո, պարոն Ռուստամյան, այո, տիկին Բիշարյան դուք միանգամայն իրավացի եք։ Կան քաղաքական սեկտանտներ, որոնք ամեն ինչ անելու են, որպեսզի այս համաձայնությունը չկայանա, որովհետև նրանց բացարձակ պետք չեն ազատ, թափանցիկ ընտրություններ։ Նրանց համար ընդունելի է՝ ամեն ինչ փլվի ու այդ փլատակների տակ տեսնեն իշխանության ոտքերը։ Սա է սեկտանտ ընդդիմադիրների կրեդոն», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ ինքը չի կարող այս պահին տալ «սեկտանտների» անունները։
Նկատենք, որ երեկ ԱԺ նիստում նույն թեմայով քննարկման ժամանակ նախագիծը և «4+4+4» ձևաչափի շրջանակներում քաղաքական ուժերի միջև կայցած համաձայնությունը քննադատել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշնյանը։
«Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջև ստորագրված փաստաթղթին ծանոթացել եմ և, անկեղծ ասած, համոզվեցի, որ դա իրոք, պատմական փաստաթուղթ է, բայց՝ Հայաստանի պետականությունը ծաղրուծանակի ենթարկելու իմաստով», հայտարարել էր Փաշինյանը։
Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԿ-ին, որ նրանց «շատ հետևողական համառության» շնորհիվ կայացել է քաղաքական համաձայնություն ու հռետորական հարցադրում արեց. «Հիմա վա՞տ է, որ գոնե չորս սկզբունքային հարցերի շուրջ մենք կարողացել են կայուն մեխանիզմներ ամրագրել, որը հնարավորություն է տալիս, որ օրինակ, բազմակի քվեարկություն չլինի»։
Նա եզրակացրել է, որ համաձայնությունը քննադատող ուժերին ձեռնտու է, որպեսզի համաձայնություն չլինի, ընտրությունները կեղծվեն ու իրենք էլ «կանգնեն հարթակներում ճվճվան, թե դրանք կեղծվել են»։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած խմբակցությունը կողմ է քվեակելու Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական ուժերի միջև համաձայնությունը ոտի տակ են ուզում տալ. Ռուստամյան
- Շուռա, իսկ քեզ որքա՞ն է անհրաժեշտ ժողովրդավար լինելու համար. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան