Հասարակություն 11:48 28/06/2016 Հայաստան

«Պապը խոսում էր շատ պարզ հասկանալի, իսկ մենք սովոր ենք գավառական ասմունքողների»

«Միշտ աշխարհից սպասել ենք, որ մեզ ճանաչեն, հատկապես միշտ շեշտել ենք, որ քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ժողովուրդն ենք և արժեքային համակարգի առաջին աստիճանի վրա, կարելի է ասել՝  դա ենք դրել։ Եվ ցանկացել ենք, որպեսզի մեր քրիստոնեկան արժեքները՝ եկեղեցին, խաչքարերը, հոգևոր մշակույթը դառնան աշխարհին ծանոթ և ճանաչելի։ Կարծում եմ՝ այս առումով ամբողջ աշխարհի լրատվական ուշադրությունը մեր վրա էր սևեռված և այդ իմաստով, ինչ –որ չափով,  մենք բավարարել ենք մեր ցանկությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն՝ անդրադառնալով Հռոմի Պապի Հայաստան կատարած այցին:

Ըստ Միլիտոնյանի՝ Հռոպի Պապը ապացուցեց, որ ի խորոց սրտի  ծանոթ է հայոց պատմությանը, մշակույթին, հայ մարդու կերպարին. «Ես հասկացա, որ հոգևոր այդ խորը կերտվածքով մարդն ամեն բառն ասում էր կշռադատած, ապացուցաված և հարգանքի արժանի՝ հավատացողների կողմից: Հատկապես իմ դիտարկած երեք բառ, որ լարևոր էին. «ուխտագնացություն» բառը։ Հենց այնպես չէ՝ սա  ավանդույթ է դառնալու Հայաստան ուխտագնացություն՝ ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև՝ Արարատ լեռ, այլև մշակույթ, բնություն, այս մաբողջությունը մարդկանց ձգելու է։ Ոչ միայն քրիստոնյաների։

Երկրորդ խնդիրը՝ նա երկրորդ անգամ ցեղասպանություն եզրույթը ասաց. Մեկը Վատիկանում, մյուսը՝ փոխելով տեքստը՝ ասաց այդ բառը այստեղ։ Պատահական չէր՝ հաստատեց, լինելով և Ծիծեռնակաբերդում՝ մարդկանց համոզելով։ Այո, պիտի համոզել՝ ոչ միայն քրիստոնյա աշխարհին։ Նրա խոսքը   համայն մարդկությանն էր ուղղված՝ այլևս ոչ ցեղասպանությանը։

Եվ երրորդը՝ բնականաբար աշխարհում խաղաղության ուղերձ կրողը՝ վկա աղավնիները, որ Խոր Վիրապում արձակվեցին սահմանների՝ Թուրքիային, Ադրբեջանին և ընդհանրապես՝ բոլոր երկրներին ուղղված։

Նրա խոսքով, այն մշակույթը, որը Պապն էր արտացոլում իր խոսքում, մենք պիտի ընկալենք այսպես, արդյոք մենք բոլորս՝ լրագրող, հոգևորական, թե պաշտոնյա, դա կրու՞մ ենք մեր մեջ. «Նա իր ուղերձներում Նարեկացու, Չարենցի խոսքն էր կրում, հիշատակում էր մեր անցյալի և ներկայի փառքերը: Նրա ուղերձներն ուղղված էին համայն մարդկությանը, ոչ միայն քրիստոնյաներին:
Լրագրող լինի, կամ պետական պաշտոնյա, մեր մշակույթը կրո՞ւմ ենք մեր մեջ։ Մեր խոսքերում՝ դա լինի ճառ, կամ ելույթ, կամ հավուր պատշաճի խոսք, արդյո՞ք մշակույթը կրում ենք մեր խոսքի մեջ։ Իսկ նա իր ուղերձներում Նարեկացու, Չարենցի խոսքն էր կրում, հիշատակում էր մեր անցյալի ու ներկայի փառքերը։ Այսպես պիտի մենք դա ընկալենք»։ 

Միլիտոնյանն անդրադարձավ նաև  Պապի հասարակ մեքենային սևեռված ուշադրությանը, ասելով, որ ուղերձների հետ այս հարցը արդեն մանրունք չէ։

Հարցադրումներ արեց, թե արդյոք մարդիկ իրենց կյանքը չեն խոչընդոտում սին հպարտությամբ և ամբարտավանությամբ՝ դեպի չարը նախանձությունն ու վատը:

Պատվիրաններից՝ արդյո՞ք «ըստ այդմ ենք ապրում»։

Իր՝ Պապին վերապատմած խոսքում, որն ավելի շատ քարոզ էր հիշեցնում, Միլիտոնյանը հարցադրումներ էր անում՝  «կատարո՞ւմ ենք դրանք, կամ պետական պաշտոնյան, իր օրենքներից զատ, եթե իրեն քրիստոնյա է համարում, արդյո՞ք կրում է այդ արժեհամակարգը: Ցավոք սրտի պիտի խոստովանեմ, որ մեր կյանքում քրիստոնեական և ընդհանրապես մարդկային արժեհամակարգը, քանի որ քրիստոնեականը մարդկային ճշմարիտ արժեհամակարգն է՝ բանաձևման հասած, ... արդյո՞ք մենք այս ամենը պահում ենք: Թեպետ մենք պահանջկոտ  ժողովուրդ ենք, բայց պահանջում ենք դիմացինից»:

Անդրադառնալով ընդունելությանը՝ ԳՄ նախագահն ասաց, որ կազմակերպված էր պատշաճ մակարդակով, թե եկեղեցական արարողակարգերը, թե այն տեղերում, որտեղ նա եղավ՝ ընդունելությունը ստացվեց հարգանքով:

 «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իր խոսքը սկսեց սև-սպիտակով, թե՝ նա իր «սպիտակով» ցույց տվեց, որ մերոնք «սև» են, նշելով, որ խոսքը հագուստի մասին չէ։

Նա փորձեց հարցադրում բարձրացնել հակառակ կողմից, թե՝ իսկ ինչ է տալիս այս այցը Հռոմի պապին. «Ես շատ երկրներում եմ եղել, բայց այսքան բարի, դրական էներգիայով լի ժողովուրդ չեմ տեսել։  Հայաստանի համար՝ կոնտրաստի զգալն էր՝ թե ինչպես պետի լինի և ինչպիսին ԵՆ։ Չեմ ասում՝ ԵՆՔ։  Ինչպիսին պետի լինի մեր հոգևորականությունը, ինչպիսին պետք է լինի մեր իշխանությունը, ինչպիսին պետք է լինի մեր ոստիկանությունը, մեր գթասրտությունը՝ ոչ չակերտավոր,  ինչ ճանապարհ ունենք անցնելու՝  այդ ամեն ինչին հասնելու համար։ Հռոմի պապը ցույց տվեց, որ լիքը-լիքը բաներում բանի պետք չենք: Պետք է նաև մտածենք, թե ինչ տարավ Հռոմի պապը»:

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը այցը գնահատեց առաջին հերթին «դասերի» առումով. «Դասեր, իհարկե եղան, մենք տեսանք, թե ինչպես պետք է լինի իսկական ուսուցիչը՝ ով իրավունք ունի դաս տալ: Եթե անդրադառնանք այն ամենին, ինչ ասեց Հռոմի Պապը, մենք որևէ նոր բան չենք տեսել, այդ ամենը գրված է Աստվածաշնչում, այդ ամենը մենք լսում ենք ամեն օր տարբեր մարդկանց շուրթերով: Բայց նա ոչ միայն ասում էր, նա ինքն էր այդպես»։

Բաբայանը հիշեցրեց, որ Պապը խոսում էր բարության մասին՝ բարություն էր ցույց տալիս, ներողամտության մասին՝ ներողամտություն էր ցույց տալիս,  քաղաքակրթության մասին և մենք տեսնում էինք նրա արտահայտությունները. «Նա խոսում խաղաղության մասին, և մենք հասկանում էինք, որ նա իսկապես դեպի խաղաղությունն է ձգտում՝ ձևական չի։ Նա խոսում էր համեստության մասին, և մենք տեսնում էինք՝ իսկապես համեստ մարդ։

Ինչպես էր խոսում՝  շատ պարզ, շատ հասարակ, հասկանալի։

Մենք սովորել ենք, չէ՞, գավառական ասմունքողներին, որոնք ոչ թե աստծու խոսքն են ասում, այլ պարզապես երգում են, որի կեսը չես հասկանում, թե ինչի մասին է»:

Այս այցելությունից դրվագներ դիտարկելով՝ նա նկատեց, որ ամեն ինչ շատ բնական էր, Ցեղասպանություն բառն արտասանելն էր շատ բնական էր. «Հռոմի Պապն ասում էր անկեղծությունը, ճշմարտությունը չի կարող ենթարկվել որևէ քաղաքական ճնշման և ապացուցեց դա: Միգուցե Վատիկանի հարաբերությունների համար« ամբողջ աշխարհի հետ, մահմեդական աշխարհի հետ, Թուրքիայի հետ առնչվելու համար ձռնտու էր չարտասանել Հայաստանում «Ցեղասպանություն» բառը: Առավել ևս, որ մի անգամ արտասանել էր, ոչ ոք նրան երբեք չեր մեղադրի, եթե այս անգամ չարտասաներ, բայց ճշմարտությունն ավելի կարևոր էր, սա հոգևորականի, հավատացյալ մարդու մոտեցում էր»:

Ըստ մտավորականի, եթե փորձում ենք ինչ-որ բան կոնտեքստից դուրս հանել, կենտրանանալ Ցեղասպանություն բառի վրա, մի քիչ նմանվում ենք թուրքական պաշտոնատար անձանց, որոնք այս ամբողջ ուխտագնացության ընթացքում միայն սևեռվեցին այդ բառի վրա:

Բաբայանի կարծիքով՝ այս այցը պակաս ազդեցիկ չեր լինի, եթե նա չարտասաներ այդ բառը, նրա բերած էներգետիկան շատ ավելի կարևոր էր:

«Իհարկե արագ փոփոխություններ չեն կատարվում, բայց ուզում եմ ասել՝ երբեք ուշ չէ փոփոխվել: Կաթոլիկ եկեղեցին միշտ այսպիսի չէր, նրա պատմության մեջ եղել է ինկվիզիցա, ֆաշիզմի հետ համագործակցություն, մեղքերի քավության վաճառք է եղել, բայց եկեղեցին իր մեջ  ուժ է գտել այդ սխալներն ընդունելու, ինչպես գերմանական Բունդեսթագը:  Ընդհանրապես մարդ ենք դառնում, լինենք անհատ, լինենք պետություն, երբ որ կարողանում ենք խոստովանել սեփական սխալները: Մարդուն այս կյանքը տրված է, որ սև և սպիտակի պայքարի մեջ, մշտապես պայքարել սևի դեմ և սեփական օրինակից ավելի դաս գոյություն չունի»:

Մտավորականներն, ամփոփելով ասուլիսը, միաձայն ընդգծեցին, որ Հռոմի Պապի այցը շատ կարևոր էր նաև քաղաքական տեսանկյունից:

«Չպիտի մոռանալ, որ նա պետության ղեկավար է և պետության ղեկավարները երբեք հենց այնպես ոչ մի տեղ չեն գնում, նա ուներ իր միսիան, որը կհասկանանք ամիսներ անց»,-նկատեց «Անտարես» հրատարակչության տնօրենը:

Բաբայանն էլ հավելեց, որ Պապի ուղերձներից մեկը քաղաքակրթական մեջ մեր տեղը ցույց տալն էր. «Եկեք անկեղծ խոսենք, որ մենք փորձում ենք, այդ տեղից տեղափոխվել ուրիշ դաշտ, որտեղ գործում են այլ բարքեր, օրենքներ և այն որ նա ասաց, չեմ կարծում, որ սա միայն պատմական փաստ է, որ Հայաստանը առաջինն է ընդունել Քրիստոնեությունը, սա նաև ուղերձ է՝ տեր եղեք այն ամենին ինչն ընդունել եք, ձեր տեղը հումանիստական դաշտում է, ոչ թե ագրեսիվ, կաշառակերության ու բռնի ուժի դաշտում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}