Փաստ է՝ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը ՀՀԿ-ն է. Շարմազանով
Փաստը մնում է փաստ, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցը։
Սերժ Սարգսյանն ասել էր, որ Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, միաժամանակ բացառելով պարտության հնարավորությունը։
«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», - ասել էր նախագահը։
«Կուսակցության նախագահն իրավունք ունի սեփական կարծիքը հայտնել, և այդ կարծիքը օբյեկտիվ է», -հավելեց Շարմազանովը։
Նրա խոսքով, աշնանը կայանալիք Վանաձորի և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կփաստվի ՀՀԿ-ի ազդեցիկ լինելու հանգամանքը։
«Այդ ընտրություններում կտեսնենք, թե այս դահլիճում (ԱԺ) բարձր գոռացող գործիչների կուսակցություններին քանի հոգի ձայն կտա։ ՈՉ թե մի քանի տոկոս, այլ՝ քանի հոգի։ Հետևաբար, նախագահի խոսքը, քաղաքագիտական առումով տրամաբանական էր, օբյեկտիվ էր ու ընդունելի։ Չեք ուզում Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժին ընտրել, ընտեք Պողոս Պողոսյանի կուսակցությանը», -հավելեց ԱԺ փոխնախագահը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ՝ նույն հարցազրույցը մեկնաբանելով ասաց. «Մենք էն գլխից էլ միշտ էլ ասել ենք, որ այս սահմանադրական փոփոխությունները միտված են Սերժ Սարգսյանի անձնական իշխանության երկարացմանը»:
Ըստ Զուրաբյանի, եթե նախկինում իրենց հայտարարությունը իշխանության վերարտադրման վերաբերյալ հարցականի տակ էին դրվում, ապա այժմ նման իրավիճակը զարմանալի չէ։
«Մեր դիրքորոշման կամ ընկալման մեջ ոչ մի բան չի փոխվել»,- հավելեց Զուրաբյանը՝ նկատելով, որ հարցազրույցը չի տեսել և չի կարող այլ մեկնաբանություններ անել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին