Արդարադատության ակադեմիայում ռեկտոր են ընտրում. «Հրապարակ»
Այսօր Արդարադատության ակադեմիայում ռեկտոր են ընտրում, ժամը 12։00-ին գումարվելու է կառավարման խորհրդի նիստ, որը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու է 3 թեկնածուներից մեկին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Թեկնածուներից Սերգեյ Առաքելյանն աշխատում է ՀՔԾ-ում, դասավանդում է ԵՊՀ-ում, իրավագիտության դոկտոր է: Սարգիս Թորոսյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, որի ղեկավարն արդարադատության նախկին փոխնախարար Գրիգոր Մուրադյանն է: Մյուս թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի նախկին պետ Թամարա Շաքարյանն է: Լավատեղյակները պնդում են, թե հաղթելու է Սերգեյ Առաքելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա